Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Մայիսի 2-ին ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

 Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

© Medialab.am