Հուլիսի 28-ի դրությամբ կայացվել է 4 850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ  կայացվել է  4 850 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  59 054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։