ՀՔԾ. Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. «Ազատություն»

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի ծառայությունից:

Այս պահին դատարանը քննում է նրանց կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը: