«Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ, մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա»․ Նարինե Աբգարյան

Գրող Նարինե Աբգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պարոն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան։

Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ եւ Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։
Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։

Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ։
Մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։
Սար մնացեք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացեք։
Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ։

Հավատով՝ Ն. Աբգարյան»։