«Թրամփի հրամանով կատարված իրանյան գեներալի սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում». քաղաքագետ

«Թրամփի  հրամանով կատարված իրանյան գեներալի  սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում». քաղաքագետ
«Թրամփի հրամանով կատարված իրանյան գեներալի սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում». քաղաքագետ

«Նախագահ Թրամփի հատուկ հրամանով կատարված իրանյան գեներալի անօդաչույով սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքում, իրանյան հակագործողությունների վտանգավոր հեռանկար բացում, որն իր հերթին աննախադեպ էսկալացիայի կարող է հանգեցնել»,-գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ղասեմ Սոլեյմանին Իրանի պատմության մեջ եզակի ազդեցիկություն և կարգավիճակ վայելած զորավարներից էր: Նման մասշտաբի ռազմական գործիչներ այսօր տարածաշրջանում պարզապես չկան:

Սոլեյմանին էր պատասխանատուն Իսլամական Պետություն կազմակերպության դեմ դաշտային մարտերի և խոշոր օպերացիաների համար և իրաքյան զորքերի հաղթանակների հետևում հիմնականում հենց նա էր կանգնած:

Նախագահ Թրամփի հատուկ հրամանով կատարված իրանյան գեներալի անօդաչույով սպանությունը անչափ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքում, իրանյան հակագործողությունների վտանգավոր հեռանկար բացում, որն իր հերթին աննախադեպ էսկալացիայի կարող է հանգեցնել:

Հայաստանը նման սցենարի պարագայում` երբ տարածաշրջանը կարող է հրդեհով պատվել, սեփական անվտանգությունն ապահովող գործողությունների ոչ մի ծրագիր չունի: Փոխարենը ժողովրդին շարունակվում են հերոսական, բայց անբովանդակ ճառեր մատուցվել:

Թե ինչ կլինի` ժամանակը ցույց կտա: Բայց մի բան պարզ է. ամերիկա-իրանյան հարաբերություններն այսօր ռուբիկոն անցան»: