Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն

Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել, մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեին:

Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել Է «մեկ ամիսից Էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել Է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: