Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. «Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ»

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. «Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ»
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. «Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ»

Հատված Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հարցազրույցից:
– Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը… 

– Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:

Օրինակ, թանկարժեք «Բենթլիի:

– Մեքենան ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան:

Եվ Դուք հոգեւորական եք ու ունեք այդ սովորական բաները…

– Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:

Ձեզ որտեղի՞ց, նվե՞ր եք ստացել, գնե՞լ  եք…

– Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:

Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:

– Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա…. Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:

Ամեն դեպքում, աշխարհիկ գանձերը Ձեզ հետաքրքրում են, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներին, չէ՞…

– Ինձ մտահոգում է Ձեր այդպիսի մտածելակերպը:

Իսկ ես ինչպե՞ս պետք է մտածեմ:

– Ուղիղ, անկեղծ:

Ես անկեղծ մտածում եմ, որ մեր հոգեւոր առաջնորդները հետաքրքրված են աշխարհիկ վայելքներով, շքեղ կյանքով, ձգտում են գանձերի, ինչպես մեր քաղաքական այրերը:

– Իսկ ես մտահոգված եմ, որ դու այդպես ես մտածում:

Այդպես մտածում են բոլորը՝ տեսնելով Ձեր շքեղ «Բենթլին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/10/241831/