Գյուղտեխնիկա՝ Լոռու մարզի Շնող համայնքին

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ կոմբայն:

Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի մուտքը Շնող,  էականորեն հեշտացրել է համայնքի գործը: 

Ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր:

Շնողում ընդհանուր ներդրումը կազմել է 86 միլիոն 455 հազար 900 դրամ ՀՀ դրամ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը: