Շիրակի մարզի ճանապարհներին գետնաբուք է. աշխատում է 9 միավոր տեխնիկա. Տեսանյութ

Մարտի 12-ին ժամը 9․00-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է։

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Ավտոճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։

Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 9 միավոր տեխնիկա։

Վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/videos/280189936851620