Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարարը

Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: