Նիկոլից իմ դժգոհությունը այն է, որ նա քայլեր չի անում օլիգարխիկ համակարգը քանդելու ու նոր` ժողովրդավար, համակարգ կառուցելու․ Գարեգին Միսկարյան

Հեղինակ MediaLab

Քաղաքացու որոշում կուսակցության վարչության անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իրականում իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ Նիկոլի հետ։ Իմ կռիվը օլիգարխիայի դեմ է։ Ու Նիկոլից իմ դժգոհությունը այն է, որ նա քայլեր չի անում օլիգարխիկ համակարգը քանդելու ու նոր` ժողովրդավար, համակարգ կառուցելու:

Նիկոլը դեմ չի իմ կռիվը, այլ Նիկոլի հետ, որ իրեն թվում է, թե վարչապետի մեծ լիազորություններով ինքն ավելի ուժեղ է, ու ավելի արդյունավետ կարող է կառավարել, կամ պայքարել համակարգի դիմադրության դեմ։

Նիկոլի դեմ չի կռիվը, այլ Նիկոլի հետ, որ մի կողմից ինքը գիտի, որ առանց մեզ` օլիգարխիային դեմ պողոսներիս, ինքը շանս չունի էս պայքարում հաղթելու, բայց մյուս կողմից փոխանակ մեզ ներգրավի էդ պայքարի մեջ, ընկնում է մեր համակրանքը շահելու (պոպուլիզմի) հետևից։

Նիկոլի հետ է կռիվը, որովհետև նա փոխանակ սկսի ռեֆորմներ անել, նորի հիմքը դնի, որ հին համակարգը նոր դեմքերով հետ չգա, կանգնում, ասում է` «ռեֆորմների հանրային պահանջ չկա», դրանով անուղղակի կերպով հայտարարելով, որ մարդիկ չեն մերժել օլիգարխիկ համակարգը, այնինչ մարդիկ հարյուր հազարներով դուրս են եկել փողոց հենց էդ համակարգի դեմ։

Նիկոլի դեմ չի կռիվը, այլ Նիկոլի հետ, որովհետև երկու տարվա մեջ էդպես էլ չկարողացավ էնպիսի թիմ ձևավորի, որոնց հետ կկարողանա համակարգ փոխել։ Այլ, հավաքած մեծաթիվ հների հետ սկսեց ադապտացնել եղածը օրվա խնդիրները լուծելման համար։

Իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ էն Նիկոլի հետ է, որ սուպերվարչապետական լիազորություններով հանդերձ, ժողովրդի լեգետիմ իշխանության կրող լինելով հանդերձ, իրեն դրսևորում է որպես օլիգարխիային ու իր ղեկավարած համակարգին ընդդիմադիր։

Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին ազգային ժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է։

Իմ կռիվը Նիկոլի դեմ չի, օլիգարխների դեմ է, ու նրանց մաֆիոզ խմբավորումների` օլիգարխ Ռոբերտ Քոչարյանի, օլիգարխ Միքաել Մինասյանի, օլիգարխ Արթուր Վանեցյանի, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի ու էլի նման օլիգարխների ու նրանց կողմից համակարգին տիրանալու դեմ է իմ կռիվը։

Նիկոլի դեմ չի իմ կռիվը, իմ կռիվը Նիկոլի հետ է, ու եթե Նիկոլն իմ հետ է ու, եթե նա պատրաստ է վերջ դնել օլիգարխիկ համակարգին, ապա ես Նիկոլի հետ եմ։

Բայց, երբ ես ասում եմ, որ Նիկոլը շեղվել է հեղափոխական արժեքներից, ես նկատի ունեմ, որ Նիկոլը դադարել է կառուցել, նոր համակարգ, որը վերջ կդնի օլիգոպոլիային մեր պետության մեջ։ Ես նկատի ունեմ, որ քայլեր չեն արվում ժողովրդավարական պետություն ստեղծելով փակել օլիգարխների գերիշխանության էջը Հայաստանի պատմության մեջ։ Ու իմ կռիվը օլիգարխներին կուլակաթափ անելու համար չի, այլ արդար դատարանի միջոցով ժողովրդին հասցված վնասների վերականգնման ու ժողովրդի կողմից մյուսների ունեցվածքի ճանաչման ու համերաշխության վերականգնման համար է։ Արդար դատարանի միջոցով…

Երբ Նիկոլը կանգնում, ասում է, որ մոտակա տարիներին մենք արդար դատարան չենք կարող ունենալ, որովհետև օրենքը դատավորների զտում թույլ չի տալիս, ես հասկանում եմ, որ կամ նրան են խաբում, կամ նա է ինձ փորձում խաբել, ու էդտեղ իմ կռիվը օլիգարխներից բացի սկսում է լինել նաև Նիկոլի հետ, որովհետև եթե Նիկոլն օլիգարխիայի դեմ կռվում իմ հետ չի, ուրեմն օլիգարխների հետ է, ու եթե օլիգարխների հետ է, ուրեմն հեղափոխության արժեքների դեմ է, և ուրեմն նաև իմ դեմ է Նիկոլը, որովհետև իմ համար այդ արժեքներն են առանցքային։

Իրականում իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ Նիկոլի հետ։ Իմ կռիվը օլիգարխիայի դեմ է։ Ու Նիկոլից իմ դժգոհությունը այն է, որ նա…

Gepostet von Գարեգին Միսկարյան am Montag, 25. Mai 2020