Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով․ նախարարություն

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ: