Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված և փոխադրումներ իրականացնելու դեպքեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հատկապես հանրային տրանսպորտի խիստ ծանրաբեռնված մի քանի կանգառի կետերում և փողոցներում։

Վաղ առավոտից մոտ յոթ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված և սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի փոխադրում իրականացնող վարորդներ։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: