Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Լիբանան

Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի կառավարավական պատվիրակությունը պատրասվում է մեկնել Բեյրութ՝ հատուկ օդանավով տեղափոխելով հումանիտար օգնություն։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ առաջիկայում ևս երկու օդանավ կմեկնի Լիբանան։

«ՀՀ կառավարությունը, ԱԳ նախարարության և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով, մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ։ Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- կառավարության վերջին նիստում խոսելով Լիբանանին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտության մասին, հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բեյրութի քաղաքային նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետևանքով 130-ից ավելի մարդ էր զոհվել, 4000-ից ավելին՝ վիրավորվել։ Պայթյունը մեծավ մասամբ վնաս էր հասցրել հայաշատ թաղամասերին․ վնասվել էին շենք-շինություններ։ Զոհվել է 13 հայ։