Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը. «Ազատություն»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը` կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը:

2003-ից մինչև 2018 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը, ով նաև Երևանի քաղաքապետն է եղել, 2 օր առաջ էր ձերբակալվել։ 64-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն իր մեղքը չի ընդունում` մեղադրանքն անհիմն ու ապօրինի է համարում։