«Պատերազմն ու ռազմական գործողություններն ունեն կանոններ, որոնց պահելը ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ է»․ Սանասարյան

Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայկական ժամանակ» լրատվամիջոցը պաշտոնական չի, անկախ նրանից, թե ում է պատկանում լրատվամիջոցը մի տարածեք մասնավոր տեղեկատվություն: Զուսպ պահեք ձեզ, դիտումներ ապահովելու համար նման բաներ մի գրեք, զլմ-ներ, սպասեք պաշտոնական ու կենտրոնացված լրատվությանը

1. հեռախոսով չենք քննարկում որևիցե ռազմական ինֆորմացիա

2. զինվորներին/ սպայակազմին չենք զանգում տեղեկություն իմանալու

3. չենք տեսանկարահանում ԶՈւ տեղաշարժերը

4. չենք տարածում չճշտված ինֆորմացիա

6. չենք տարածում ադրբեջանական քարոզչամեքենաների կողմից տրամադրվող լուրերը

Պատերազմն ու ռազմական գործողություններն ունեն կանոններ, որոնց պահելը ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ են»։