ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանդիպումը չկայացավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպմանը:

«Կառավարությունում արտահերթ խորհրդակցություն էր, այդ պատճառով պարոն Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպում կլինի անպայման»,- ասաց Աղազարյանը: