Հաղորդում հանցագործության մասին․ «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։

Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։

Ներկայացվել է նաև հրապարակային հաղորդում հանցագործության մասին /հղում՝

https://www.facebook.com/fpwc.arm/posts/1778705805621611?__tn__=-R/

Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։

Հարգանքով՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)։