Հաղորդում հանցագործության մասին․ «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։

Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։

Ներկայացվել է նաև հրապարակային հաղորդում հանցագործության մասին /հղում՝

Հաղորդում հանցագործության մասին ‼️ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ բնապահպանության և ընդերքի…

Posted by Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets on Sunday, August 16, 2020

Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։

Հարգանքով՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)։