Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: