Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր չի ձեռքբերել․ Քաղաքապետարան

Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել։

Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ իրավապահ մարմինները, ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան, ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի եւ լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում։

Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։