Գնել Սանոսյանը և Քրիստինա Քվինը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։