Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
«Դեկտեմբերի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այցի ընթացքում Իլհամ Ալիևը նաև մասնակցելու է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին»,- ասվում է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նաև տեղեկություն տարածվեց, որ վաղը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում է անցկացնելու Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը։