Մշակույթի նախարարը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով. «Հետք»

Մշակույթի նախարարը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով. «Հետք»
Մշակույթի նախարարը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով. «Հետք»

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։

Այս մասին «Հետք»-ի փոխանցմամբ այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Մակունցը։

Նախարարի պաշտոնակատարը չի հստակեցրել` ընտրվելու դեպքում աշխատելու է Խորհրդարանում, թե՞ շարունակելու է նախարարի աշխատանքը:

«Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե՛ լավ կառավարություն, և թե՛ լավ Ազգային ժողով»,- ասել է նա։