Մեկ տարի է` լկտի ձևով ոտնահարվում են իմ իրավունքները․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության առաջին նիստը։

Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ արդեն մեկ տարի է՝ կլտի ձևով ոտնահարվում են իր իրավունքները:

«Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է նաև օրինականությանը հետևի և իրավունքները պաշտպանի: Պարզվեց, որ իրենք գուցե այդ մասին մոռացել են: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վկայում էին և գույքի, և միջոցների օրինականության մասին: Մի քանի անգամ նշեցի այդ փաստաթղթերի վերադարձի մասին, բայց արձագանք չեղավ: Իմ տպավորությունն է՝ սա ուղղակի մի պրակտիկա է, որը Հայաստանում ենթադրում եմ, որ գոյություն ունի, այնքան սովորական է այս ամեն ինչ արվում, որ նույնիսկ շշմում էի»,- հայտարարեց Քոչարյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.