Թուրք-ադրբեջանական սցենարը չստացվեց․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դուրս չեն մնա ԼՂ կարգավորումից՝ Մինսկի խմբում բանակցությունները կսկսվեն․ Սուրեն Սարգսյան․ Տեսանյութ․ Factor.am

Factor TV–ն զրուցել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ -Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս կարող է Հայաստանը կապիտալիզացնել այս ճանաչումը։

-Եթե Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում կա Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը, բնականաբար՝ սա փայլուն հնարավորություն և նախադեպ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն առաջ շարժվի այս ուղղությամբ, և հաշվի առնելով թիվ մեկ գերտերության ճանաչումը՝ ակտիվ աշխատանք տանի, մասնավորապես, Իսրայելի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, Եվրամիության անդամ պետությունների հետ, որպեսզի նրանց ղեկավարներն իրենց ամեն տարվա ապրիլքսանչորսյան ուղերձներում ներառեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Սա, կարծում եմ, ամենակարևոր քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք, բայց դա պետք է անենք հենց հիմա, քանի այս թեման տաք է, գտնվում է միջազգային լրատվական հոսքերի ուշադրության կենտրոնում, քանի դեռ այս թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ ԱՄՆ-ում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։