ՔՊ-ն վարչապետի մասնակցությամբ ընդլայնված նիստ է հրավիրել․ Factor.am

Այսօր՝ ժամը 20.00-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կենտրոնական գրասենյակում ընդլայնված նիստ կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Նիստին մասնակցելու են իմքայլական պատգամավորները, կառավարության անդամները, ինչպես նաև՝ մարզպետները։ Նիստն անց է կացվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Քննարկվելու են ներկուսակցական և այլ հարցեր։