Դողս գյուղում մեքենան ընկել է ջրանցքը

Երեկ գիշերը Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Դողս գյուղի սկզբնամասում գտնվող ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Է.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: