Գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները: