Արցախի նախագահականում քննարկվել են ապաստարանների կառուցման հարցեր

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում», -գրել է նա:

Հարգելի՛ հայրենակիցներՊաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Monday, August 17, 2020