Ստեփանավանում ինտեգրված սոցիալական ծառայություններից կօգտվի ավելի քան 15 500 քաղաքացի

Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակի Ստեփանավանի տարածքային կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Շինարարության համար պայմանագրով նախատեսված գումարը կազմում է շուրջ 285 մլն դրամ: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոնում ևս բոլոր սոցիալական ծառայությունները կտրամադրվեն մեկ պատուհանի սկզբունքուվ: Դրանցից կօգտվի ավելի քան 15 500 քաղաքացի: