Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ներողություն կխնդրի՞ Սարհատ Պետրոսյանից

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ներողություն կխնդրի՞ Սարհատ Պետրոսյանից
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ներողություն կխնդրի՞ Սարհատ Պետրոսյանից

Հունիսի 26-ին Ավան եւ Նոր-Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի  ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ընդդեմ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գործով որոշումը: Ս. Պետրոսյանը պահանջում է հերքել անցած տարվա հոկտեմբերին իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող ճարտարապետ Լեւոն Իգիթյանի տարածած տեղեկությունները եւ պարտավորեցնել վերջինիս  ներողություն խնդրել իրենից:

Հիշեցնենք, որ Ս. Պետրոսյանը վիրավորանք եւ արատավորող տեղեկություններ է համարում Լ. Իգիթյանի 6 արտահայտություն, որոնք Լ. Իգիթյանը ներկայացրել է նախ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, ավելի ուշ Aravot.am-ին տված հարցազրույցում : «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով , ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»,- ասել էր պարոն Իգիթյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/19/256359/