Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին
Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին: 

Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ 
<<Քաղաքապետարանը պատրաստ է մշտապես աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի զարգացման, ինչպես նաև մշակութային կյանքի աշխուժացման գործում>>,- նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Իրինա Զաքյանն ու Տիգրան Գևորգյանը շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար։

Նշենք, որ Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները ստեղծագործելու համար պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրել  Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին:     

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն