Համահայկական երիտասարդական միությունը 1000 անվճար դիմակ է նվիրել տարեցների տուն-ինտերնատներին և մանկատներին

Համահայկական երիտասարդական միությունը 1000 անվճար դիմակ է նվիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների տուն-ինտերնատներին և մանկատներին:

Նշենք, որ բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակները բաժանվել են Նորքի տուն-ինտերնատին, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին և «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ն։

Հիշեցնենք, որ «Հաղթահարենք համավարակը միասին» ծրագիրն իրականացվում է հուլիսի 24-ից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի և Հայ Եկեղեցու երիտասարդաց միության Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։