Տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 405 բույս․ «Կանեփ-կակաչ-2020»․ Տեսանյութ

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 405 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: