Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ««Մայր Հայաստան» հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝ բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքում տեղակայված ավտոկայանատեղի մուտք գործելուց առաջին իսկ արտաքին լուսավորության հենասյունին փակցված է վահանակ՝ «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան», «Ավտոկանգառ՝ 200 դրամ» գրառումը, որը կոչված է վարորդներին հուշել, որ «Մայր Հայաստան» հուշարձանի և բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքը հանդիսանում է 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ»: Նամակում նշված է նաև, որ այգու կենտրոնական մուտքից դեպի «Հիշատակի մշտական կրակ» և «Մայր Հայաստան» հուշարձան տանող քարեսալապատված զբոսանքի ծառուղում գումար է վաստակում «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի կապույտ ավտոմեքենայի տերը, ով ուսումնական մեքենայի «У» տարբերանշանը փակցրած՝ անչափահասներից ստանում է համապատասխան վարձավճար և թույլատրում է վարել մեքենան նշված ուղու ողջ երկայնքով: Նամակի հեղինակն ընդգծում է նաև, որ զբոսայգում գիշերային արտաքին լուսավորության, ոռոգման, աղբահանության և այլ ծախսեր հոգում է քաղաքապետարանը՝ իր միջոցների հաշվին. «Մինչդեռ «Հաղթանակ» զբոսայգին շահագործման նպատակով հանձնված է ինչ-որ կազմակերպության(ների), որը ոչ մի պայմանագրային պատասխանատվություն չունի կամ եղածն էլ չի իրականացնում, որովհետև, սուբյեկտիվ պատճառներով, վերահսկող չկա: Վերջինս(ներս) ունի(են) միայն իրավունքներ, բիզնես է անում, գումար է աշխատում, սակայն չի իրականացնում այգու վերը նշված սպասարկման ծախսերը: Այդպիսի արտոնյալ պայմաններում 15-ամյա որդիս էլ կարող է հաջողակ ու խոշոր բիզնեսմեն դառնալ»: Նամակում նշված է նաև, որ այգու սրճարանների և այլ օբյեկտների տերերը դուրս են եկել թույատրելի սահմաններից, բետոնապատել կամ ասֆալտապատել են նույնիսկ բազմամյա հաստափոր ծառերի շուրջը՝ թողնելով մի փոքր շառավղով հողատարածք: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/25/258667/
25.06.2013
«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ

«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ
նմանատիպ նորություններ
- 22.04.2025
Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. Գրուշկո. «Ազատություն»
- 22.04.2025
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ
- 22.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
- 22.04.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա
- 22.04.2025
Լույս աշխարհ է եկել Ռոբերտը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը․ «Շենգավիթ» ԲԿ
- 22.04.2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը
- 22.04.2025
Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
- 22.04.2025
Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը
- 22.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
- 22.04.2025
Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը
- 22.04.2025
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ժամանակավորապես կասեցնել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշմանկատարումը. Հայտարարություն
- 22.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով
- 22.04.2025
ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին
- 22.04.2025
Մակրոնը կմեկնի Հռոմի պապի հուղարկավորությանը
- 22.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ին
- 22.04.2025
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի
- 22.04.2025
Վթարային ջրանջատում՝ Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում
- 21.04.2025
«Նուբարաշեն»-ում գրանցված մահվան դեպքով վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով. Factor
- 21.04.2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում
- 21.04.2025
Խոսքի ազատությունը վտանգված է, լրագրողները դարձել են քավության նոխազ. ՀԺՄ-ը դիմել է միջազգային գործընկերներին
այլ նորություններ
- 24.12.2024
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 21.12.2024
Նոր Հայաստան, նոր արդարություն. ի՞նչ է փոխվել 6 տարի անց
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 27.06.2012
Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է
- 04.09.2021
ԱԻՆ-ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
- 22.10.2020
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել․ Վիկտոր Սողոմոնյան․ Factor.am
- 08.09.2014
Նյուպորտը Սոչիի դիմաց. Շահան Գանտահարյան
- 18.01.2020
Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ
- 08.04.2021
ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
- 27.09.2020
Մեդիատիրույթում կեղծ բովանդակությամբ հոդված է տարածվում. Տեղեկատվության ստուգման կենտրոն
- 30.09.2020
Մարտերը շարունակվոմ են․ ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա
- 14.07.2011
Էլմար Մամեդյարովն Հայաստանին «խաղաղ համաձայնագիր» է առաջարկում
- 18.08.2022
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
- 25.09.2010
Ջավախքը հայաթափվում է. ջավախահայերն ահազանգում են Վրաստանի վարած քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ
- 28.03.2025
Կարծում եմ՝ ընդդիմադիր թևը Գյումրիում ամեն դեպքում կհաղթի. Շիրակի թեմի առաջնորդ