Մեդիատիրույթում կեղծ բովանդակությամբ հոդված է տարածվում. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է.

«Հարգելը ընթերցողներ, մեդիատիրույթում տարածվում է հոդված, թե գաղտնազերծվել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի գաղտնի բանակցությունների սղագրությունը։

Տեղեկացնում ենք, որ նյութում առկա բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելին, նյութի հեղինակը՝ Հայկ Ուսունց կեղծանվան ներքո հանդես եկող անձը, նշել է, որ շարադրված մտքերը իր երևակայության արդյունքն են»։