ՀՀ ոստիկանապետը հյուրընկալվել է Արցախի նախագահականում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։