Նարեկ գյուղում հրդեհի հետևանքով 90 հակ անասնակեր է այրվել, մեկ գեներատոր և ծխախեղդվել է չորս հավ

Օգոստոսի 30-ին, ժամը 17։43-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի Անի փողոցի տներից մեկում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անի փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել` 18:27-ին: Այրվել է մոտ 90 հակ անասնակեր, մեկ գեներատոր և ծխախեղդվել չորս հավ: