Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել են ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները․ Armtimes.com

«Հայկական ժամանակը»-ը տեղեկացնում, է, որ Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել, այնուհետ ձերբակալվել ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները:

Օգոստոսի 30-ին՝ ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ձերբակալվածներն են ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները:

Մանրամասները՝ այստեղ