«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Այս մասին տեղեկացնում է Ալիքը: Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», սկսել է հայհոյել: Լրագրողի նմանատիպ ելույթը կարճ ժամանակահատվածում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի հայտարարությունը որակել է որպես անբարոյական և անպատասխանատու հայտարարություն, որը վնասում է ոչ միայն «Ռուսթավի 2»-ին, այլ վրաց ԶԼՄ-ներին, նպաստում է ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ վստահության նվազեցմանը, ատելության խոսքի քարոզին և երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատմանն ու զարգացմանը:
Գաբունիայի ելույթին անդրադարձել է նաև «Ռուսթավի 2»-ի գլխավոր քարտուղար Նիկա Գվարամիան, ով հայտարարել է, որ անընդունելի է այս տեսակ արտահայտվելը, սակայն ընդունում է հաղորդավարի պաթոսը: