Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար։
«Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունը ներկայումս կրկին ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն տարբեր մակարդակներում և ոլորտներում։ Հայ ժողովուրդը հաստատակամորեն որդեգրել է Եվրոպայի հետ մերձեցման ուղին, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունն ու պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Զելենսկին։



















