Ericsson-ը և Team Telecom Armenia-ն ծրագրում են Հայաստանում կառուցել նոր ցանցային համակարգ

Team Telecom Armenia և Ericsson ընկերությունները այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նոր էջ է բացում Հայաստանի հեռահաղորդակցության և թվային ծառայությունների մատուցման շուկայում, տեղեկացնում են Team Telecom Armenia-ից:

«Ուրախ ենք մտնելու համագործակցության փուլ TEAM Telecom Armenia-ի հետ և աջակցել՝ բերելով նորարար ծառայություններ և լուծումներ Հայաստան։ Ձեր երկիրը ունի տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալ, իսկ մեր համագործակցությունը կարող է բացել թվային վերափոխման նոր ուղիներ նորարարությունների ներդրման միջոցով։ Այս օրերին ցանցերի որակն ու հուսալիությունը դարձել են դրանց կարևորագույն բնորոշիչը։ Էրիքսսոնը, որպես տեխնոլոգիական առաջատար, պատրաստ է կիսվել իր փորձառությամբ կառուցելու համար հզոր և հուսալի ցանցային համակարգ, որի շնորհիվ բաժանորդները կստանան առաջատար ծառայություններից օգտվելու լավագույն հնարավոր տարբերակը»,-հեռահար ստորագրումից հետո ասել է Ericsson ընկերության տարածաշրջանային ղեկավար Յարոսլավ Նիցակը։