Շաբաթ և կիրակի օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա եղել է առանց ԱՊՊԱ-ի․ Տեսանյութ

Երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։ Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Միայն շաբաթ և կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Օգոստոսի 29-ին և 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։
Հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ոստիկանությունից հորդորում են՝ հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։