Բջջային կապի օպերատորի գրասենյակ, ատամնաբուժարաններ և խանութներ. Այսօրվա կասեցումների ցանկը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսօր կասեցումներ են եղել Երեւանում եւ մարզերում։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, կասեցվել է բջջային կապի օպերատորի գրասենյակի, ատամնաբուժարանների և խանութների գործունեությունը:

Ավելի վաղ իրականացրած մշտադիտարկումների ժամանակ ԱԱՏՄ տեսուչները նշված ընկերություններում արձանագրել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները թերի էին լրացվել, նաև բացակայել էին ոտնակով փակվող աղբամանները:ԱԱՏՄ աշխատակիցները հանրապետությունում նաև շարունակել են ուժեղացված ստուգայցերը: Մայրաքաղաքում, Աշտարակ, Արմավիր, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում դիտարկվել են հյուրանոցներ, ատամնաբուժարաններ, դեղատներ, գեղեցկության սրահներ եւ այլն։Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։

https://www.facebook.com/hlib.am/posts/808914729849233?notif_id=1598976183426994&notif_t=page_highlights&ref=notif