Մահացել է Բորիս Կլյուևը

77 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա մահվան պատճառը քաղցկեղային հիվանդությունն է եղել։ Դերասանն առաջին անգամ հիվանդության մասին իմացել է 2018-ին, սակայն նա շարունակել է աշխատել, չի թողել բեմը։

Դերասանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Դ՛արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմից, որտեղ նա մարմնավորել է կոմս Ռոշֆորին։