«Դատարանները կարգի բերեք, դատավորներին զտեք, և փոխհատուցման գումարը էական չի լինի»․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմացա, որ իշխանությունը որոշել է բազմապատկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության համար բարոյական վնասի փոխհատուցման առավելագույն չափերը: Հիմա վիրավորանքի համար հայցվորը կարող է դատարանում պահանջել մինչեւ 1 մլն դրամի փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն դրամ:

Որպես ամենշատ վիրավարանք եւ զրպարտություն ստացած մարդկանցից մեկը, ասեմ, ու սա իմ հին համոզմունքն է, դա խնդիրը չի կարգավորում, չեմ ասում՝ ճիշտ քայլ է կամ սխալ, ուղղակի չի կարգավորելու: Խնդիրը արդյունավետ ու որակյալ դատավարությամբ է կարգավորվում, չլինի 5 մլն դրամ դատարանի որոշմամբ փոխհատուցում, լինի կես միլիոն դրամ, մեկ անգամ նման գումար փոխհատուցելուց հետո կոյուղին 10 անգամ կմտածի, մինչեւ նոր հաչ կապելը:

Այժմ նման հայցերը 1-4 տարի են քննվում, պատասխանողը կարող է մեռնի, գործի քննությունը ավարտված չլինի: Դատարանները կարգի բերեք, դատավորներին զտեք, կարգին մարդիկ պիտի լինեն դատավորներ, փոխհատուցման գումարը էական չի լինի: Հակառակ դեպքում դատավորը ումից վախեցավ, նրա հայցը բավարարելու է առավելագույն փոխհատուցման չափերով, ումից չազդվեց՝ չի բավարարելու»: