Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց ԲՀԿ պատգամավորների ելույթներին։
«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք կրթական այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն», – նշեց Արայիկ Հարությունյանը։
Նրա հայտարարությունը հարուցեց ԲՀԿ-ական պատգամավորների ելույթները, նրանք սկսեցին բռունցքներով հարվածել սեղանին։
ԿԳՄՍ նախարարը ցույց տվեց համացանցում շրջանառվող գրքերը՝ սեռական կրթության թեմայով՝ նշելով, որ սուտ են պնդումները, թե այդ գրքերը ներառվելու են ուսումնական ծրագրում։ նա ծնողներին կոչ արեց չհավատալ այդ մանիպուլյացիաներին։