Ծառուկյանն ինձ հավասար պարգևավճար է ստանում, ժողովրդին բողոքում պարգևավճարից, գնում 3 միլիոնանոց մահճակալին քնելու․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Factor.am

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ

– Պարո՛ն Գաբրիելյան, ՍԴ դատավորներն այսօր չընտրեցին նախագահ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ կա մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանն է։ Որպեսզի նա դառնա ՍԴ նախագահ, պետք է մեծամասնության ձայներն ստանա։ Խունդկարյանին որոշ շրջանակներ ՍԴ-ի ապագա նախագահ էին ներկայացնում և, կարծես, իրականանում է այն սցենարը, որ իշխանությունը նրան Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից գործուղեց ՍԴ նախագահի պաշտոն։

– Նախ՝ այն իրականությունը, որ ստեղծվել է՝ մինչև այս պահը հայտնի չէ մեզ ՍԴ նախագահը, սա հենց լավագույն տարբերությունն է հնի ու նորի։ Նախկինում՝ առնվազն երկու տարի առաջ, նմանատիպ պաշտոնների ժամանակ հանրությունն ու դատավորներն արդեն գիտեին, թե ով է լինելու նախագահը, օրինակ՝ նույն Գագիկ Հարությունյանին փոխարինողը։ Եվ որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, որ հենց այդ անձի համար էլ Սահմանադրության հոդվածներ էին փոխում, նույն այդ անձի համար ՍԴ նախագահը կարող էր հրաժարական տալ, որպեսզի ժամկետները չխախտվեն, իսկ մեկ այլ անձ գնար ՍԴ ու պաշտոնավարեր որպես նախագահ։ Այն փաստը, որ մինչ այս պահը չգիտենք՝ թեկնածուներն ովքեր են եղել, ինքնառաջադրվել են, թե իրենց են առաջադրել այլ դատավորներ, սա, կարծում եմ, մեծ մասով ժողովրդավարության առնվազն մեկ քայլ առաջ է։ Հիմա մենք իսկապես ունենք այնպիսի կազմ, որտեղ ազդեցությունները նվազագույնի են հասցված։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քննարկվել է Խունդկարյանի թեկնածությունը, կարծում եմ՝ այդ քննարկումը տեղի է ունեցել այն տրամաբանությամբ՝ հաշվի առնելով բոլոր մյուս թեկնածուներին, և հաշվի առնելով նաև իր պաշտոնը, որ եթե Վճռաբեկից տեղափոխվում է Սահմանադրական դատարան, ինքը, միգուցե, լինի ՍԴ նախագահը։

Չստացվի՝ մյուս թեկնածուներին նսեմացնում եմ պարոն Խունդկարյանի համեմատ։ Ես մինչ այս պահն էլ վստահ չեմ, որովհետև 6 ձայն է հարկավոր նրա ընտրության համար և կարծում եմ՝ թեժ պայքար է լինելու։ Այս առումով ես էլ եմ սպասում, որովհետև կարևոր է նաև մեզ համար, որ ՍԴ-ն ձևավորվի։ Ամեն դեպքում, ով էլ ընտրվի նախագահ, պետք է հասկանանք՝ ինքը, ինչպես Հրայր Թովմասյանի դեպքում էր, չի պաշտոնավարելու մինչև կենսաթոշակի անցնելը, 6 տարի է պաշտոնավարելու, և այս կազմը դեռ կկարողանա ևս մեկ նախագահ ընտրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։