«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին:
Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:
Իմ ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով իր ելույթը: